Արևելյան խոհանոց | All Cuisines With Ani
Արևելյան խոհանոց

Սոբա

Հնդկաձավարի ալյուրով պատրաստվող լապշաները մեծ տարածում ունեն ճապոնական խոհանոցում։ Հնդկաձավարի ալյուրը չունի բավականաչափ կպչողականություն, դրա համար լապշաների պատրաստման ընթացքում օգտագործում են նաև ցորենի ալյուր։ Սոբա լապշան շատ համեղ է և օգտակար, իսկ պատրաստելը դժվար չի։ Դե ուրեմն անցնենք գործի։

Փետրվարի 5 2017թ

Դալ

Հնդկական խոհանոցը ամենահարուստ խոհանոցներից մեկն է: Հնդկական ճաշատեսակները շատ հարուստ համ ունեն: Մեկ անգամ փորձողը կդառնա այս խոհանոցի հավերժ սիրահար: Այսօր Ձեզ ուզում եմ ներկայացնել հնդկական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակներից մեկը՝ Դալը, որը կգրավի Ձեզ ինչպես հույնով, այնպես էլ բույրով:

Նոյեմբերի 9 2015թ

Ցոխադի Սուենտե

Կանաչ սխտորը քիչ տարածում ունեցող, բայց շատ համեղ կանաչի է։ Դրանով պատրաստվող ուտեստները առանձննաում են և համային որակներով, և արտաքին տեսքով։

Հուլիսի 29 2015թ

Կանաչ սխտորով կորեական աղցան

Հուլիսի 8 2015թ

Կամդի-չա

Կորեական խոհանոցը իմ մոտ ասոցացվում է երկարությամբ կտրատած բանջարեղենների հետ։ Թեև կորեական գազարը ամենահայտնի կորեական աղցանն է, մյուսները ևս համով և տեսքով չեն զիջում։

Հունիսի 13 2015թ

Հավի միս «Բան-Բան»

Սիչուանական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է։ Այլ կերպ նաև անվանում են ծեծած հավի միս։ Բան֊Բան անունը առաջացել է հավի միսը ծեծելուց առաջացած ձայնից։ Չինական խոհանոցի սիրահարները հաստատ կհավանեն հավի մսի մշակման այս տարբերակը։ Իսկ ովքեր առաջին անգամ են փորձելու միանգամաից կսիրահարվեն այս անչափ հետաքրքիր և համեղ խոհանոցին։

Ապրիլի 29 2015թ

Սամոսա

Սամոսան հնդկական խոհանոցի ամենահայտնի նախուտեստներից է: Այն եռանկյունաևձ, ձեթի մեջ տապակված խմոր է` կարտոֆիլե լցոնով: Միջուկի բաղադրիչները տարբերվում են Հնդկաստանի տարբեր շրջաններում: Այսօր Ձեզ կներկայացնեմ Փունջափում ընդունված տարբերակը: Այն շատ համեղ է հատկապես անանուխի չաթնիով, որի բաղադրատոմսը կկարողանաք գտնել Սոուսներ բաժնում:

Մարտի 25 2015թ

Կուլչա

Հացը յուրաքանչյուր ազգային խոհանոցի դեմքն է: Նույնիսկ ամենաաղքատիկ խոհանոց ունեցող ազգերը ունեն հացի իրենց յուրահատուկ բաղադրատոմսը: Տաջիկստանում հացի տարատեսակները ևս շատ են: Ավելին Տաջիկստանում մարդիկ առանց հացի երբեք սեղան չեն նստում: Իսկ սեփական ձեռքերով պատրաստած հացը ամենահարգի նվերներից մեկն է Տաջիկստանում:

Փետրվարի 18 2015թ

Կորեական գազարը մսով

Գազարով կորեական աղցանը համեղ է և շատ տարածված: Առաջարկում եմ Ձեզ այս աղցանի մեկ այլ տարբերակ , որը սննդարար է և շատ համեղ:

Հունվարի 29 2015թ

Թաթարական Ազու

Դեկտեմբերի 15 2014թ