Նախաճաշ | All Cuisines With Ani
Նախաճաշ

Վարսակի շիլա

Բոլոր ժամանակների ամենաօգտակար նախաճաշը, որը մաքրում է օրգանիզմը, օգնում է նիհարել և պարգևում է գեղեցիկ մաշկ:

Սեպտեմբերի 4 2018թ

Ձվածեղ <<Լիսաբոն>>

Նախաճաշին տարբեր բանջարեղեններով ձվածեղ պատրաստելը վաղուց իմ տարերքն է դարձել: Երկար փորձարկումներից հետո ստեղծվեց ևս մեկ նոր բաղադրատոմսը,որը իր գույներով հիշեցնում է Պորտուգալիան: Ու քանի որ դեպի Պորտուգալիա իմ ճանապարհորդությանը շատ քիչ օրեր են մնացել, այն կանվանեմ Լիսաբոն:

Օգոստոսի 8 2018թ

Վայրի ծնեբեկով ձվածեղ

Առողջ մնալու համար գարունը մեզ անթիվ բույսեր է բերում իր հետ։ Այդպիսի հրաշք բույսերից մեկը ծնեբեկն է, որը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև անչափ օգտակար։ Բոլոր հղի կանաց խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում ներառել ծնեբեկ։ Կանանց հղիության եւ կրծքով կերակրելու` լակտացիոն շրջանում. թուլացնում է արյան անոթները, իջեցնում արյան ճնշումը, բարելավում է արյան շրջանառությունը:Պրովիտամին A (բետա-կարոտին)՝ դրական ազդեցություն տեսողության համար, բարելավում է նաեւ մաշկի վիճակը:

Մայիսի 1 2018թ

Ավոկադայով և ձվով նախաճաշ

Նախաճաշը ճիշտ սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Եթե Ձեր առավոտները սկսվում է մի բաժակ դառը սուրճով, ուրեմն ժամանակն է միանալ իմ էջին ու հետևել հեշտ ու արագ պատրաստվող բաղադրատոմսերին։ Այսօր խաշած ձուն կմատուցենք ավոկադայով, որը գեղեցիկ, համեղ ու օգտակար կդարձնի Ձեր առավոտը։

Փետրվարի 18 2018թ

Կաթնաշոռով մրգային նախաճաշ

Համեղ նախաճաշը հաջող օրվա գրավականն է։ Պատրաստեք վիտամիններով հարուստ և թեթև նախաճաշը Ձեր ընտաինքի համար։ Այն շատ արագ է պատրաստվում ու շատ քիչ ժամանակ է խլում Ձեր քնկոտ առավոտից։

Հունվարի 28 2018թ

Ծնեբեկով և դդմիկով ձվածեղ

Հունիսի 29 2016թ

Կարտոֆիլով և դդմիկով ձվածեղ

Արագ պատրաստվող նախաճաշը առավոտյան ամենալավ օգնական է։ Ահա այդպիսի արագ պատրաստվող և շատ հեշտ բաղադրատոմս։

Հունիսի 19 2016թ

Մաղադանոսով կոտլետ

Ապրիլի 18 2016թ

Սպանախով ձվածեղ

Ապրիլի 10 2016թ

Դերունի

Բելոռուսական խոհանոցում ամենահայտնի նախաճաշը թերևս դերունին է։ Համեղ դերունի պատրաստելը դժվար չէ, ուղղակի պետք է ճիշտ կարտոֆիլ ընտրել և տիրապետել մի քանի գաղտնիքների։ Անցնենք գործի։

Մարտի 24 2016թ