շոկոլադ | All Cuisines With Ani
Հարցման արդյունքները շոկոլադ տեգի համար:

Բանանով հաց (Վեգան)

Այնքան շատ ենք լսում բանանով հացի մասին։ Կարծում եմ ժամանակն է ծանոթանալ նաև համին։ Բանանով հացի շատ տարբերակներ կան, բայց ես նախընտրում եմ ամենաառողջ վեգան տարբերակը։ Այստեղ ոչ մի ավելորդ համ չեք գտնի։ Բոլոր բաղադրիչները իրենց տեղում են ու հավատարիմ են իրենց դերին։ Այս համեղությունը անվտանգ է նաև մեր փոքրիկների համար, քանի որ չկա սպիտակ ալյուր և շաքարավազ։ Սովորենք զգալ բնության իսկական համերը՝ առանց հավելումների։

Սեպտեմբերի 5 2020թ

Չիչխանով և դառը շոկոլադով տարտ

Աշնանային թախիծը հաղթահարելու սիրուն ու համեղ միջոցներ եմ ուզում նվիրել Ձեզ: Դառը շոկոլադը ու չիչխանը նրբորեն իրար հաջորդելով՝ համային նուրբ ելևէջներ կբերեն Ձեզ: Ամեն կտորում սեր ու արև կզգաք, մարդի՛կ:

Հոկտեմբերի 10 2019թ

Տնային կոնֆետներ

Մի վարանեք Ձեզ զգալ հրուշակագործ և ստեղծել շոկոլադե կոնֆետներ Ձեր խոհանոցում:

Դեկտեմբերի 8 2014թ