Տաք ուտեստներ | All Cuisines With Ani
Հարցման արդյունքները Տաք ուտեստներ տեգի համար:

Առողջ ծաղկակաղամբ

Առողջ սնունդը շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, և մարսողությունը ավելորդ ծանրաբեռնվածությունից ազատում է: Այս բաղադրատոմսը ուղղակի նվեր է Ձեր օրգանիզմի համար: Ծանր, յուղոտ փլավները երբեմն փոխարինեք այսպիս թեթեև ու առողջ փլավով:

Հոկտեմբերի 9 2019թ

Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ

Հավի կրծքամսով կոտլետները շատ նուրբ են ստացվում, իսկ դդմիկի առկայությունը անհավանական է դարձնում այս բաղադրատոմսի ձախողումը։

Հոկտեմբերի 4 2019թ

Հնդկաձավարը սմբուկով

Աղջիկների մեծ մասը իրենց դիետաները հնդկաձավար ուտելով են սկսում ։ Այդպիսի օրերից մեկի ժամանակ էլ հորինեցի այս փլավը, որը շատ համեղ է և բացարձակ չգիրացնող։ Կարող եք շարունակել ուտել հնդկաձավար, բայց չհոգնել միօրինակությունից։

Սեպտեմբերի 4 2019թ

Դդումով և բրնձով փլավ

Սեպտեմբերի 2 2019թ

Շոգեխաշած կաղամբը դդմիկով

Բանջարեղենային ուտեստներ պատրաստելիս շատ հաճախ առաջնորդվում ենք բանջարեղենային հայտնի համադրություններով, այնինչ այնքան համային խաղեր կարող ենք ստեղծել: Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս բանջարեղենները հիանալ են համադրվում մեկ ուտեստի մեջ:

Օգոստոսի 22 2019թ

Սնկով և բլղուրով փլավ

Ուտեստներին ռեստորանային համ ու հոտ փոխանցելու համար բավական է միացնել երևակայությունը: Տանը եղած ամենահասարակ մթերքներով էլ կարելի է զարմացնել ու երես տալ հարազատ մարդկանց:

Օգոստոսի 21 2019թ

Դդմիկով և սնկով սոտե

Բանջարեղենային ցանկացած միքս գեղեցկացնում է Ձեր սեղանը: Հոգնել եք ամեն անգամ մտածել,թե հերթական անգամ փլավի կամ մսի հետ ինչ մատուցել: Ահա ևս մեկ համեղ տարբերակ, որը իդեալական կլինի նաև տապակած կարտոֆիլի հետ:

Օգոստոսի 13 2019թ

Ծաղկակաղամբով <<փլավ>>

Ծաղկակաղամբով պատրաստվող ավանդական ուտեստներից ձանձրացած մտա խոհանոց՝ իմ հյուրերին զարմացնելու մեծ ցանկությամբ: Արդյունքում ստացվեց համեղագույն մի ուտեստ, որը շատ նման է բրնձով և բանջարեղենով փլավի, բայց համը լրիվ ուրիշ բանի մասին է պատմում:

Նոյեմբերի 20 2018թ

Սպիտակ լոբով դիետիկ կոտլետ

Դեռ հնուց սպիտակ լոբուն անվանում էին <<էժան սպիտակ միս>>: Այն ոչ միայն շատ համեղ է , այլ նաև շատ դիետիկ:Սպիտակ լոբին նպաստում է քաշի իջեցմանը, հետևաբար հաճախակի օգտագործելը միմիայն խրախուսվում է:

Օգոստոսի 23 2018թ

Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա

Օգոստոսի 16 2018թ