ալյուր | All Cuisines With Ani
Հարցման արդյունքները ալյուր տեգի համար:

Թխվածք <<Դարչինով տանձ>>

Աշուն է, համեղ մրգերով լի աշուն: Աշնան թեյն էլ մրգեր է սիրում, համեղ մրգեր դարչինով: Մենք էլ աշունն ենք սիրում՝ տաք թեյով, դարչինի հոտ տարածող տաք թխվածքով ու մեր սիրելիներով շրջապատված:

Հոկտեմբերի 15 2019թ

Չիչխանով և դառը շոկոլադով տարտ

Աշնանային թախիծը հաղթահարելու սիրուն ու համեղ միջոցներ եմ ուզում նվիրել Ձեզ: Դառը շոկոլադը ու չիչխանը նրբորեն իրար հաջորդելով՝ համային նուրբ ելևէջներ կբերեն Ձեզ: Ամեն կտորում սեր ու արև կզգաք, մարդի՛կ:

Հոկտեմբերի 10 2019թ

Սալորով թխվածք

Սալորով թխվածքի այս բաղադրատոմսը առաջին անգամ հրապարակվել է Նյու Յորք Թայմսում, որից հետո ընթերցողների խնդրանքով այն ևս 11 անգամ տպագրվել է: Ես կգրեմ մեկ անգամ, բայց վստահ եմ, որ Դուք կպատրաստեք բազմաթիվ անգամներ:

Հոկտեմբերի 2 2019թ

Ամերիկյան Փանքեյք

Ամերիկյան ֆիլմերում նախաճաշի տեսարանները շատ ախորժելի են ու ոգեշնչող։ Ձեր խոհանոցներում ևս կարող եք ստեղծել այդպիդի մթնոլորտ, եթե շարունակեք հետևել իմ բաղադրատոմսերին։ Այսօր հերթը փանքեյքերինն է։ Ամերիկյան համեղ նրբաբլիթներ, որոնք դասական տարբերակով մատուցվում են թխկենու oշարակով, իսկ ես առաջարկում եմ մատուցել նաև ելակի կարագով։

Հունիսի 3 2018թ

Կիտրոնով թխվածք

Թեյը կամ սուրճը դժվար է պատկերացնել առանց համեղ թխվածքի։ Եթե չգիտեք ինչի հետ մատուցել երեկոյան թեյը, ապա իմացեք, որ կիտրոնով թխվածքը լավագույն տարբերակն է։

Փետրվարի 2 2018թ

Գազարով թխվածքաբլիթ

Թխվածքաբլիթները փոքրիկներին ուրախացնելու ամենահարմար տարբերակն են, հատկապես եթե պատրաստված են տանը, օգտակար են և գեղեցիկ։ Պատրաստտեք Ձեր փոքրիկների հետ միասին այս համեղ թխվածքաբլիթները։

Մարտի 27 2017թ

Միջինք (Տապլա)

Միջինքը Մեծ Պասը կիսող օրն է։ Այս օրը Պասը կիսվում է։ Այդ առիթով ընդունված է թխել Միջինքի գաթան կամ Տապլան։ Տապլայի մեջ դրվում է մետաղադրամ և բաժանվում է տան անդամների միջև։ Ըստ ավանդույթի, նրան, ում բաժին է ընկնում մետաղադրամը, սպասվում է հաջողակ տարի։

Մարտի 22 2017թ

Ավելուկով ոսպապուր

Հայկական խոհանոցը հարուստ է օգտակար և համեղ ապուրներով։ Ավելուկով պատրաստվող ապուրները դրա վառ ապոացույցն են։ Պահքի ժամանակ առավել կարևոր է պատրաստել բուսական ծագման օգտակար ուտեստներ։

Մարտի 12 2017թ

Սոբա

Հնդկաձավարի ալյուրով պատրաստվող լապշաները մեծ տարածում ունեն ճապոնական խոհանոցում։ Հնդկաձավարի ալյուրը չունի բավականաչափ կպչողականություն, դրա համար լապշաների պատրաստման ընթացքում օգտագործում են նաև ցորենի ալյուր։ Սոբա լապշան շատ համեղ է և օգտակար, իսկ պատրաստելը դժվար չի։ Դե ուրեմն անցնենք գործի։

Փետրվարի 5 2017թ

Նուտելայով բրաունի

Համեղ թխվածք պատրաստելու համար միշտ չէ որ անհրաժեշտ է երկար ժամանակ։ Երեք բաղադրիչներով արագ պատրաստվող այս բրաունին Ձեզ կօգնի կարճ ժամանակում քաղցրացնել սիրելի մարդկանց։

Հունվարի 23 2017թ