ձու | All Cuisines With Ani
Հարցման արդյունքները ձու տեգի համար:

Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա

Օգոստոսի 16 2018թ

Ձվածեղ <<Լիսաբոն>>

Նախաճաշին տարբեր բանջարեղեններով ձվածեղ պատրաստելը վաղուց իմ տարերքն է դարձել: Երկար փորձարկումներից հետո ստեղծվեց ևս մեկ նոր բաղադրատոմսը,որը իր գույներով հիշեցնում է Պորտուգալիան: Ու քանի որ դեպի Պորտուգալիա իմ ճանապարհորդությանը շատ քիչ օրեր են մնացել, այն կանվանեմ Լիսաբոն:

Օգոստոսի 8 2018թ

Ամերիկյան Փանքեյք

Ամերիկյան ֆիլմերում նախաճաշի տեսարանները շատ ախորժելի են ու ոգեշնչող։ Ձեր խոհանոցներում ևս կարող եք ստեղծել այդպիդի մթնոլորտ, եթե շարունակեք հետևել իմ բաղադրատոմսերին։ Այսօր հերթը փանքեյքերինն է։ Ամերիկյան համեղ նրբաբլիթներ, որոնք դասական տարբերակով մատուցվում են թխկենու oշարակով, իսկ ես առաջարկում եմ մատուցել նաև ելակի կարագով։

Հունիսի 3 2018թ

Տապակած մանդակ

Մանդակը ՀՀ-ում տարածված գարնանային համեղ բույսերից մեկն է։ Պատրաստելու գործընթացը շատ հեշտ է , իսկ համը՝ անմահական։

Մայիսի 4 2018թ

Վայրի ծնեբեկով ձվածեղ

Առողջ մնալու համար գարունը մեզ անթիվ բույսեր է բերում իր հետ։ Այդպիսի հրաշք բույսերից մեկը ծնեբեկն է, որը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև անչափ օգտակար։ Բոլոր հղի կանաց խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում ներառել ծնեբեկ։ Կանանց հղիության եւ կրծքով կերակրելու` լակտացիոն շրջանում. թուլացնում է արյան անոթները, իջեցնում արյան ճնշումը, բարելավում է արյան շրջանառությունը:Պրովիտամին A (բետա-կարոտին)՝ դրական ազդեցություն տեսողության համար, բարելավում է նաեւ մաշկի վիճակը:

Մայիսի 1 2018թ

Ավոկադայով և ձվով նախաճաշ

Նախաճաշը ճիշտ սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Եթե Ձեր առավոտները սկսվում է մի բաժակ դառը սուրճով, ուրեմն ժամանակն է միանալ իմ էջին ու հետևել հեշտ ու արագ պատրաստվող բաղադրատոմսերին։ Այսօր խաշած ձուն կմատուցենք ավոկադայով, որը գեղեցիկ, համեղ ու օգտակար կդարձնի Ձեր առավոտը։

Փետրվարի 18 2018թ

Կիտրոնով թխվածք

Թեյը կամ սուրճը դժվար է պատկերացնել առանց համեղ թխվածքի։ Եթե չգիտեք ինչի հետ մատուցել երեկոյան թեյը, ապա իմացեք, որ կիտրոնով թխվածքը լավագույն տարբերակն է։

Փետրվարի 2 2018թ

Ձվով տապակած շրեշտ

Հայկական լեռնաշխարհը լի է ուտելի բույսերով։ Դեռ հին ժամանակներից մեր խոհանոցում շատ կարևոր տեղ է ունեցել բոլոր տեսակի ուտելի բույսերի օգտագործումը։ Գարնան գալով սկսվում է նաև կանաչիների մուտքը մեր խոհանոցներ։ Այսօր կպատրաստենք Շրեշտ։

Մարտի 27 2017թ

Տիրամիսու

Տիրամիսուն շատ նուրբ ու համեղ իտալական աղանդեր է: Համեղ պատրաստելու համար հարկավոր է օգտագործել ճիշտ մթերքներ ու հետևել մի քանի նրբություների: Տիրամիսուն թարգմանաբար նշաակում է ՙՙԲարձրացրու ինձ վերև՞: Որպեսզի աղանդերը կարողանա Ձեզ ՙՙվերև բարձրացնել՞, պետք է պատրաստել իտալական մասկարպոնե պանրով և սավոյարդի թխվածքաբլիթներով: Տիրամիսույի դեպքում խնայել պետք չէ, ու արդյուքը Ձեզ կգոհացնի:

Փետրվարի 14 2017թ

Լոբով և ձկով դիետիկ աղցան

Հատիկավոր լոբին դիետիկ մթերքների շարքից է։ Այն շատ արագ է սպանում քաղցի զգացողությունը և անչափ օգտակար է։ Շատ հաճախ այն անվանում են նաև <<Էժան միս>>։ Այսօր միաիսն կծանոթանանք մեզ անհրաժեշտ սպիտակուցներ ստանալու լավագույն տարբերակին։

Փետրվարի 12 2017թ