մաղադանոս | All Cuisines With Ani
Հարցման արդյունքները մաղադանոս տեգի համար:

Գունեղ դանդուռ

Դանդուռի մասին վաղուց եմ սկսել պատմել ու շատ բաղադրատոմսեր ներկայացնել, բայց երևակայությունս շարունակում է նոր գույների ու համերի փնտրտուքը։ Արդյունքում ծնվեց այս աղցանը, որը շատերի հավանությանը արժանացավ։ Փորձեք ու կիսվեք Ձեր կարծիքով։

Սեպտեմբերի 11 2020թ

Եղինջով ապուր

Մեծ Պահքի օրերը դեռ շարունակվում են կարանտինային պայմաններում և մեզ առավել քան երբևէ պետք է առողջ սնվել։ Գարունը իր հետ բարիքներ է բերում, որ մեր գործը թեթևանա։ Պատրաստենք տաք ու համեղ ապուր, մաքրենք մեր օրգանիզմը անպետք նյութերից։

Ապրիլի 2 2020թ

Դդումով և բլղուրով կոտլետ

Պահքի ընթացքում կոտլետները արագ պատրաստելու լավ տարբերակ են և նույնիսկ լանչի համար աշխատանքի վայր տանելու համար։ Կոտլետներ, կանաչ աղցան և լավաշ - համեղ լանչը պատրաստ է։

Ապրիլի 1 2020թ

Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան

Մեծ Պահքի ընթացքում թվում է մենք սահմանափակված ենք մեր սննդակարգում, բայց իրականում մենք մեծ հնարավորություններ ունենք բացահայտելու առողջ սննդի ողջ գեղեցկությունը։ Շատ պարզ ու համեղ աղցանի բաղադրատոմս եմ ուզում առաջարկել Ձեզ։

Մարտի 22 2020թ

Ավելուկով սենդվիչ

Հայկական խոհանոցում ավելուկը շատ կարևոր ու անփոխարինելի տեղ ունի: Անհնար է մոռանալ տատիկի պատրաստած ավելուկով ճաշի համը: Բայց ժամանակակից կյանքը պահանջում է ավելի պարզեցված ու արագ պատրաստվող ուտեստներ ևս: Ուզում եմ առաջարկել բացառապես բուսական ծագման համեղ սենդվիչներ ավելուկով:

Մարտի 20 2020թ

Աղցան կոտեմով և եգիպտացորենով

Զբաղված մարդկանց պետք են արագ պատրաստվող օգտակար աղցաններ, ինչը և եկել եմ առաջարկելու այսօր։

Հոկտեմբերի 14 2019թ

Աղցան կաղամբով և վարունգով

Օգտակար աղցանները պետք է մեր ամենօրյան ճաշացանկում պարտադիր լինեն: Առաջարկում եմ արագ պատրաստվող ևս մեկ աղցան:

Հոկտեմբերի 12 2019թ

Բաբա Գանուշ

Բաբա Գանուշը սիրիա-լիբանանյան խոհանոցից է: Շատ նման է մութաբալին, մի տարբերությամբ, որ այստեղ կա սոխ և լոլիկ: Շատ համեղ է լինում ցանկացած տեսակի լոշիկի հետ:

Հոկտեմբերի 11 2019թ

Սնկով և բլղուրով փլավ

Ուտեստներին ռեստորանային համ ու հոտ փոխանցելու համար բավական է միացնել երևակայությունը: Տանը եղած ամենահասարակ մթերքներով էլ կարելի է զարմացնել ու երես տալ հարազատ մարդկանց:

Օգոստոսի 21 2019թ

Ծաղկակաղամբով <<փլավ>>

Ծաղկակաղամբով պատրաստվող ավանդական ուտեստներից ձանձրացած մտա խոհանոց՝ իմ հյուրերին զարմացնելու մեծ ցանկությամբ: Արդյունքում ստացվեց համեղագույն մի ուտեստ, որը շատ նման է բրնձով և բանջարեղենով փլավի, բայց համը լրիվ ուրիշ բանի մասին է պատմում:

Նոյեմբերի 20 2018թ