Անանուխով չաթնի

Անի Նալբանդյան · մարտ 25 2015
Դիտումներ 6680

Անանուխով չաթնին հնդկական սոուս է, որը թարմություն և հետաքրքիր համային երանգ է տալիս մի շարք նախուտեստների: Այն կարելի է օգտագործել նաև սենդվիչների մեջ լոլիկի, վարունգի և պանրի հետ:

Բաղադրությունը`

  • 1 կապ անանուխ
  • 1 կապ համեմ
  • 1 հատ չիլի պղպեղ
  • 1 թ/գ կոճապղպեղ
  • 1/4 միջին չափի սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 2 ճ/գ լիմոնի հյութ
  • 1 թ/գ շաքարավազ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Անանուխի տերևները ցողուններից առանձնացնել:
2.Բլենդերի մեջ ավելացնել սոխը, կոճապղպեղը,սխտորը, չիլի պղպեղը և լիմոնի հյութը: Բոլորը միասին լավ խառնել:
3.Ավելացնել անանուխի տերևները, կտրատած համեմը, աղը և շաքարավազը: Բլենդերը նորից միացնել և հարելի մինչև համասեռ զանգված ստացվի: Լցնել մատուցվող ամանի մեջ:
4.Անանուխով չաթնին կարելի է պահել սառնարանում 7-10 օր: Այն կարելի է նաև դնել սառցախցիկում և պահել սառցե խորանարդիկների տեսքով:
Բարի ախորժակ

սոուսներսխտորսոխհնդկական խոհանոցհամեմլիմոնանանուխկոճապղպեղչիլի պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Խորոված լոլիկով սոուս
Չիչխանով սոուս
Թարխունով և սխտորով քացախ
Բլյու Չիզ
Վարունգով սոուս