Գազարով կեքս
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Մայիսի 25 2015թԴիտումներ` 7492
1․Ջեռողը տաքացնել 176C։
2․Առանձին ամանի մեջ հարել ձուն և շաքարավազը։ Հետո ավելացնել հալած կարագը և ջուրը և լավ հարել։ Դնել կողքի։
3․Մեկ այլ ամանի մեջ լցնել ալյուրը, փխրեցուցիչը և դարչինը։ Խառնել և ավելացնել հարած ձվի զանգվածի վրա։ Բոլորը միասին լավ խառնել։
4․Ավելացնել քերիչով անցկացրած գազարը և չամիչը։
5․Կեքսի ամաններին թեթևակի ձեթ քսել և լցնել 3/4 չափով։ Եփել 20-30 րոպե մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ
ալյուր գազար կարագ շաքարավազ դարչին Թխվածքներ և տորթեր