Դանդուռով ամառային աղցան

Անի Նալբանդյան · հունիս 3 2015
Դիտումներ 21648

Դանդուռը սկսում է ծաղկել հունիս ամսից մինչև սառնամանիքների ընկնելը։ Այս ամբողջ ընթացքում կարող ենք պատրաստել հում և եփված դանդուռով շատ համեղ աղցաններ։ Ուզում եմ ներկայացնել ամառային աղցան, որը շատ օգտակար է և համեղ։

Բաղադրությունը`

  • 1 կապ դանդուռ
  • 1 հատ վարունգ
  • 1 հատ լոլիկ
  • 0․25-0․5 հատ կծու բիբար (ըստ ցանկության)
  • 1 թ/գ սումախ
  • 0․5 թ/գ չորացրած նանա
  • 2-3 ճ/գ ձեթ
  • 1 ճ/գ լիմոնի հյութ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Դանդուռ լվանալ հոսող սառը ջրի տակ։ Տերևները առանձնացնել և լցնել աղցանմանի մեջ։
2․Վարունգը և լոլիկը լվանալ ու կտրատել խորանարդիկներով, կամ այնպես , ինչպես նախընրում եք։ Կարևոր է, որ շատ մանր չկտրատեք։ Կծու բիբարը շատ մանր կտրատել։
3․Կտրատած բանջարեղենը ավելացնել դանդուռի վրա։ Այստեղ ավելացնել նաև սումախը, չորացրած նանան, սև պղպեղը, լիմոն հյութը, ձեթը, համեմել աղով։ Բոլոր միասին լավ խառնել, թողնել որ մոտ 10-15 րոպե համերը իրար միանան և մատուցել։
Բարի ախորժակ

Հուշում`


Ցողունները կարող եք օգտագործել խաշած դանդուռով աղցանի մեջ կամ տապակել ձվով։

աղցաններդանդուռլոլիկկծու բիբարվարունգսումախ

Նմանատիպ գրառումներ
Դանդուռով աղցան
Սիսեռով և դանդուռով աղցան
Դանդուռով և կարտոֆիլով աղցան
Դանդուռով և դդմիկով աղցան
Դանդուռով աղցան