Ելակը բալզամիկ քացախով

Անի Նալբանդյան · հունիս 5 2015
Դիտումներ 5329

Բալզամիկ քացախը իտալական խոհանոցի նվերն է ամբողջ աշխարհին: Այն ավելի արտահայտիչ է դարձնում մրգերի և բանջարեղենների համը:

Բաղադրությունը`

  • 300 գրամ ելակ
  • 1 ճ/գ բալզամիկ քացախ
  • 1 ճ/գ շաքարավազ (շաքարավազը կարող եք նաև շատ լցնել)

Պատրաստման եղանակը`


1. Ելակը լվանալ սառը ջրով:Եթե ելակները փոքր են, ապա շատ ավելի լավ: Իսկ եթե մեծ են, ապա մեջտեղից կիսել կամ քառատել: Այսպես ավելի արագ կմարինացվի:
2.Ելակի վրա ցանել շաքարավազը և լցնել քացախը: Թողնել սենյակային ջերմաստիճանում 30 րոպե: Մատուցելուց առաջ կարելի է մի քանի րոպե պահել սառնարանում: Բարի ախորժակ

Հուշում`


Բալզամիկ քացախի և շաքարավազի չափերը կախված են նաև Ձեր նախասիրություններից: Կարող եք մի փոքր ավել անել:

շաքարավազաղանդերբալզամիկ քացախելակ

Նմանատիպ գրառումներ
Հոնով և տանձով ջեմ
Սև հաղարջը ձմռան համար
Վարսակի փաթիլների մեջ թաթախված պանրիկներ