Լահմաջո
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հուլիսի 12 2015թԴիտումներ` 14944
1. Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպնող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու: >
2.Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:
3. Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել աղացած հորթի մսի վրա և լավ խառնել:
4. Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե: Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահամաջոն պատրաստ է: Պետք չէ շատ եփել, լահմաջոյի ծայրերը պետք է չոր լինեն, իսկ մեջտեղը՝ փափուկ: Մատուցել լիմոնի կտորներով և թանով:
Բարի ախորժակ
հորթի միս լոլիկ կծու կարմիր պղպեղ Հայկական խոհանոց