Կանաչ սխտորի մածուկ

Անի Նալբանդյան · հուլիս 14 2015
Դիտումներ 3962

Կանաչ սխտորի մածուկ պատրաստելու համր մեզ պետք կգա շատ քիչ մթերք ու ժամանակ: Արդյունքում մենք կունենանք մածուկ, որը կհարստացնի մեր ուտեստների համը:

Բաղադրությունը`

  • 500 գրամ կանաչ սխտոր
  • 1 թ/գ աղ
  • 1.5 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը`


1.Կանաչ սխտորը մաքրել, լվանալ և խոհանոցային անձեռոցիկով կամ սրբիչով չորացնել:
2.Պատրաստի կանաչ սխտորը մանրացնել բլենդերով կամ աղալ մսաղացով, ավելացնել աղը և ձեթը: Խառնել, լցնել ապակյա բանկայի մեջ և պահել սառնարանում:

Հուշում`


1.Սխտորի մածուկը կարելի է օգտագործել աղցանների, սոուսների, ապուրների մեջ: Մածուկը շատ համեղ է նաև հացի վրա քսած տարբերակով:

սոուսներաղձեթկանաչ սխտոր