Դդմիկով խավիար

Անի Նալբանդյան · հուլիս 20 2015
Դիտումներ 9431

Ամառային բանջարեղեններից կարելի է պատրրաստել շատ համեղ խավիարներ, որոնք կարող են լրացնել շատ ուտեստների համը։ Դդմիկով այս խավիարը շատ համեղ է նաև սև հացի հետ՝ որպես նախաճաշ։

Բաղադրությունը`

  • 1 կգ դդմիկ
  • 300 գրամ գազար
  • 300 գրամ գլուխ սոխ
  • 300 գրամ լոլիկ
  • 0,5 հատ կծու պղպեղ
  • 2 ճ/գ տոմատի մածուկ
  • շաքարավազ
  • լիմոնի աղ
  • սև պղպեղ
  • արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը`


1․Դդմիկը, գազարը և լոլիկը լավ լվանալ, անհրաժեշտության դեպքում հեռացնել կեղևը և կտրատել խորանարդիկներով։ Գլուխ սոխը մաքրել և կտրատել կիսալուսնաձև։
2․Կաթսայի կամ խորը թավայի մեջ ձեթ լցնել և առաջինը տապակել գազարը։ Երբ գազարը կսկսի մի փոքր փափկել, ավելացնել սոխը և դդմիկը, թողնել 2-3 րոպե, այնուհետև ավելացնել լոլիկը։ Լավ խառնել և թողնել շոգեխաշվի 15-20 րոպե։
3․Ավելացնել շաքարավազը, աղը, սև պղպեղը, լիմոնի աղը և տոմատի մածուկը, խառնել և ստուգել համը։ Անհրաժեշտության դեպքում ավելացնել համեմունքները։
3․Պատրաստի բանջարեղենը վերցնել կրակից, թողնել մի փոքր հովանա, այնուհետև մանրացնել բլենդերով մինչև պյուրեանման զանգված ստանալը։ Նորից լցնել կաթսայի մեջ, ավելացնել սերմերից մաքրած կես հատ կծու պղպեղը։ Եփել ևս 5 րոպե, հեռացնել կծու պղպեղը։ Խավիարը պատրաստ է։ Այն կարելի է լցնել բանկայի մեջ և պահել սառնարանում։
Բարի ախորժակ

նախաճաշդդմիկգազարլոլիկգոլւխ սոխ

Նմանատիպ գրառումներ
Ծնեբեկով և դդմիկով ձվածեղ
Կարտոֆիլով և դդմիկով ձվածեղ