Ծիրանով բիսկվիտ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հուլիսի 23 2015թԴիտումներ` 12806
1․ Ձուն և շաքարավազը լավ հարել, մինչև որ զանգվածը փրփրի և սպիտակի։
2․Մածունի վրա ավելացնել սոդան, խառնել և լցնել հարած ձվի վրա, ավելացնել վանիլինը, ապա` ալյուրը։ Հարել, մինչև որ ստացվի համասեռ զանգված։
3․Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Խմորը լցնել տորթի ֆորմայի մեջ, վրան շարել մեջտեղից երկու մասի բաժանած ծիրանները և դնել նախօրոք տաքացրած ջեռոցը։ Թխել 20-30 րոպե։ Պատրաստ լինելը կարելի է ստուգել փայտիկով։ Եթե փայտիկը խմորի մեջ մտցնելուց մաքուր է մնում, ուրեմն եփվել է։
Բարի ախորժակ
ձու շաքարավազ մածուն ծիրան Թխվածքներ և տորթեր