Սնկի համով սմբուկ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 5 2015թԴիտումներ` 21597
1․Սմբուկը լավ լվանալ, կտրատել 2 սմ հաստությամբ կտորների։ Վրան աղ անել և թողնել մոտ 10 րոպե, որ դառնությունը անցնի։ Առաջացած ջուրը թափել։
2․ Ջեռոցի տապակի վրա ձեթ քսել, սմբուկները շարել և դնել 200 աստիճան ջեռոցը, որ կարմրի։
3․Սոխը մաքրել և կտրատել կիսալուսնաձև։ Սխտորը ճզմել,մաղադանոսը մանր կտրատել։ Աղցանամանի մեջ լցնել սոխը, սխտորը, մաղադանոսը, ավելացնել ձեթը, քացախը, աղը, շաքարավազը և սև պղպեղը։ Բոլորը միասին լավ խառնել։
4․Սմբուկը ջեռոցից հանել, կտրատել երկարությամբ, ավելացնել աղցանամանի մեջ։ Բոլորը միասին լավ խառնել, դնել սառնարանում 1 ժամ։ 1 ժամ հետո կարելի է մատուցել։
Բարի ախորժակ
սմբուկ սոխ սխտոր մաղադանոս պահք Աղցաններ