Սնկի համով սմբուկ

Անի Նալբանդյան · օգոստոս 5 2015
Դիտումներ 24259

Համեղ աղցաններ պատրաստելու համար ոչ միշտ է հարկավոր օգտագործել շատ մթերքներ և բարդ տեխնոլոգիաներ։ Սմբուկը այն մթերքներից է, որը կարելի է մատոււցել տարբեր ձևերով և միշտ շահած դուրս գալ։ Պատրաստեք այս աղցանը ինչպես տոնական սեղանների, այնպես էլ առօրյա ճաշացանկի համար։

Բաղադրությունը`

  • 4-5 միջին չափի սմբուկ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 5 պճեղ սխտոր
  • մի քանի ճյուղ մաղադանոս
  • 4 ճ/գ ձեթ
  • 1 ճ/գ քացախ
  • 1 թ/գ շաքարավազ
  • 1 թ/գ աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Սմբուկը լավ լվանալ, կտրատել 2 սմ հաստությամբ կտորների։ Վրան աղ անել և թողնել մոտ 10 րոպե, որ դառնությունը անցնի։ Առաջացած ջուրը թափել։
2․ Ջեռոցի տապակի վրա ձեթ քսել, սմբուկները շարել և դնել 200 աստիճան ջեռոցը, որ կարմրի։
3․Սոխը մաքրել և կտրատել կիսալուսնաձև։ Սխտորը ճզմել,մաղադանոսը մանր կտրատել։ Աղցանամանի մեջ լցնել սոխը, սխտորը, մաղադանոսը, ավելացնել ձեթը, քացախը, աղը, շաքարավազը և սև պղպեղը։ Բոլորը միասին լավ խառնել։
4․Սմբուկը ջեռոցից հանել, կտրատել երկարությամբ, ավելացնել աղցանամանի մեջ։ Բոլորը միասին լավ խառնել, դնել սառնարանում 1 ժամ։ 1 ժամ հետո կարելի է մատուցել։
Բարի ախորժակ

սմբուկմաղադանոսսխտորաղցաններսոխպահք

Նմանատիպ գրառումներ
Սիսեռով և սմբուկով աղցան
Բաբա Գանուշ