Օրզոյով բանջարեղենային աղցան

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 12 2015
Դիտումներ 10987

Օրզոն իտալական պաստա է , որը առաջին հայացքից հիշեցնում է բրնձի հատիկներ: Օրզոյից կարելի է պատրաստել ինչպես հիմնական ուտեստներ, այնպես էլ աղցաններ: Այսօր կներկայացնեմ օրզոյով բանջարեղենային աղցան, որի բաղադրիչները շատ հեշտ է գտնել յուրաքանչյուրի սառնարանում:

Բաղադրությունը`

  • 1 բաժակ օրզո
  • 2 հատ լոլիկ
  • 2 հատ վարունգ
  • 4-5 ճյուղ նեխուր
  • 10-15 հատ անկորիզ սև ձիթապտուղ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 0.5 հատ կծու պղպեղ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3-4 ճ/գ ձեթ
  • 1 ճ/հ քացախ
  • համեմ
  • օրեգանո
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Օրզոն եփել եռացող աղ արած ջրի մեջ 5-10 րոպե, քամել ջուրը և մի քանի վայրկյան պահել հոսող սառը ջրի տակ:
2.Լոլիկը և վարունգը լվանալ և կտրատել միջին չափի խորանարդիկներով:Պղպեղը լվանալ և կտրատել ձողիկներով: Կտրատած բանջարեղենները ավելացնել օրզոյի վրա:
3.Այստեղ ավելացնել նաև կիսալուսնաձև կտրատած զեյթունը, սոխը, նեխուրը, մանր կտրատած կանաչին:
4.Աղցանը համեմել քացախով, ձեթով, օրեգանոյով, աղով և սև պղպեղով: Բոլոլրը միասին խառնել, թողնել մոտ 15 րոպե, որպեսզի համերը միանան և մատուցել:
Բարի ախորժակ

աղցաններլոլիկվարունգօրզոսև անկորիզ ձիտապտուղ

Նմանատիպ գրառումներ
Դանդուռով ամառային աղցան
Կոտեմ ու ռուկոլա
Հատիկ լոբով և ռուկոլայով աղցան
Կարմիր կաղամբով և սպանախով աղցան
Բաբա Գանուշ
Կոտեմով և լոլիկով աղցան
Սագախոտով և ավոկադոյով աղցան
Հում դդմիկով աղցան
Կարմիր լոբով և հազարով աղցան
Լյարդով աղցան
Սմբուկով կորեական աղցան
Խորոված սմբուկով և պղպեղով աղցան
Աղցան <<Արևոտ դդում>>
Դանդուռով աղցան
Սմբուկը լոլիկի հյութի մեջ
Կանաչ սխտորը լոլիկով
Սմբուկով և թթվասերով աղցան
Ռուկոլայով աղցան