Դանդուռով աղցան

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 14 2015
Դիտումներ 13116

Բաղադրությունը`

  • 1 կապ դանդուռ
  • 3 հատ լոլիկ
  • 2 հատ պղպեղ
  • 3 պճեղ սխտոր
  • մաղադանոս
  • 3 ճ/գ ձեթ
  • 1ճ/գ քացախ
  • չորացրած անանուխ
  • սև պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը`


1.Եռացող աղ արած ջրի մեջ լցնել նախօրոք լվացած և կտրատած դանդուռը: Պահել ընդամենը 3 րոպե, ապա ջուրը քամել:
2.Լոլիկը լվանալ, հեռացնել կճեպը և միջուկը: Պտղամիսը կտրատել երկարությամբ:
3.Պղպեղը լվանալ, բաժանել 4 մասին և կտրատել հորիզոնական: Սխտորը և մաղադանոսը շատ մանր կտրատել:
4.Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել ձեթը, քացախը, չորացրած անանուխը, համեմել աղով և սև պղպեղով: Թողնել 30 րոպե, որ համերը միանան: Մատուցել մսային կերակուրների հետ:
Բարի ախորժակ

աղցաններդանդուռլոլիկպղպեղ

Նմանատիպ գրառումներ
Դանդուռով ամառային աղցան
Սիսեռով և դանդուռով աղցան
Դանդուռով և կարտոֆիլով աղցան
Դանդուռով և դդմիկով աղցան
Դանդուռով աղցան