Աղցան <<Արևոտ դդում>>

Անի Նալբանդյան · նոյեմբեր 5 2015
Դիտումներ 6488

Դդումը աշնանային բանջարեղենների հիթ շքերթի առաջատարներից է։ Այն ունիվերսալ մթերք է, որը կարելի է օգտագործել միաժամանկ և՛ քաղցրավենիքների, և՛ աղցանների, և՛ ապուրների մեջ։ Այսօր կպատրաստենք շատ համեղ աղցան, որը փոքրիկ արև կլինի Ձեր աշնանային սննդակարգում։

Բաղադրությունը`

  • Կաթնաշոռային զամբյուղ`
    • 200 գրամ կաթնաշոռ
    • 3 ճ/գ թթվասեր
    • համեմ, մաղադանոս
    • աղ
  • Աղցանի համար`
    • 200 գրամ դդում
    • 1 հատ լոլիկ
    • 1 հատ դեղին քաղցր պղպեղ
    • 1 հատ գլուխ սոխ
    • 4 ճ/գ թթվասեր
    • 0․5 թ/գ ռեհան
    • 0․5 թ/գ ուրց
    • 1 ճ/գ ձեթ
    • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Դդումը կտրատել միջին չափի խորանարդիկներով, համեմել աղով, սև պղպեղով, չորացրած մանրացրած ռեհանով և ուրցով, ավելացնել ձեթը, խառնել և լցնել ջեռոցի տապակի մեջ։ Քաղցր պղպեղը լվանալ, մեջտեղից երկու մասի բաժանել և դդումի հետ միասին տապակել ջեռոցում 15 րոպե։ Ջեռոցից հանել, թողնել, որ հովանա։ Հովացած պղպեղը կտրատել միջին չափի խորանարդիկներով:
2․Լոլիկը և գլուխ սոխը ևս կտրատել խորանարդաձև։
3․Աղցանամանի մեջ իրար խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել թթվասեր, համեմել աղով և սև պղպեղով։
4Կաթնաշոռային զամբյուղներ պատրաստելու համար կաթնաշոռի վրա ավելացնել թթվասերը, մանր կտրատած կանաչին, խառնել և խոհանոցային օղակի օգնությամբ ձևավորել զամբյուղներ, վրան լցնել պատրաստի աղցանը և մատուցել միասին։
Բարի ախորժակ

աղցաններլոլիկկաթնաշոռդդումքաղցր պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Կոտեմ ու ռուկոլա
Հատիկ լոբով և ռուկոլայով աղցան
Կարմիր կաղամբով և սպանախով աղցան
Բաբա Գանուշ
Կոտեմով և լոլիկով աղցան
Սագախոտով և ավոկադոյով աղցան
Հում դդմիկով աղցան
Կարմիր լոբով և հազարով աղցան
Լյարդով աղցան
Սմբուկով կորեական աղցան
Խորոված սմբուկով և պղպեղով աղցան
Դանդուռով աղցան
Օրզոյով բանջարեղենային աղցան
Սմբուկը լոլիկի հյութի մեջ
Կանաչ սխտորը լոլիկով
Սմբուկով և թթվասերով աղցան
Դանդուռով ամառային աղցան
Ռուկոլայով աղցան