Դալ

Անի Նալբանդյան · նոյեմբեր 9 2015
Դիտումներ 10332

Հնդկական խոհանոցը ամենահարուստ խոհանոցներից մեկն է: Հնդկական ճաշատեսակները շատ հարուստ համ ունեն: Մեկ անգամ փորձողը կդառնա այս խոհանոցի հավերժ սիրահար: Այսօր Ձեզ ուզում եմ ներկայացնել հնդկական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակներից մեկը՝ Դալը, որը կգրավի Ձեզ ինչպես հույնով, այնպես էլ բույրով:

Բաղադրությունը`

  • 1 բաժակ կարմիր ոսպ
  • 2.5 բաժակ ջուր
  • 1 թ/գ աղ
  • 1/4 թ/գ քրքում
  • 3 ճ/գ հալած յուղ
  • 3 միջին չափի լոլիկ
  • 1/2 թ/գ քիմիոնի հատիկներ
  • 1/2 թ/գ մանանաեխի հատիկնե
  • 1-20հատ չորացրած կարմիր պղպեղ
  • 2 հատ դափնու տերև
  • 1 ճ/գ մանր կտրատած կանաչ կծու պղպեղ
  • 2թ/գ մանր կտրատած իմբիր
  • 2ճ/հ համեմ
  • 1/2 թ/գ կարմիր պղպեղ
  • 1/2 թ/գ աղ
  • 1 թ/գ շաքարավազ
  • 1/2 թ/գ մանգոյի փոշի
  • 1/4 թ/գ գարամ մասալա

Պատրաստման եղանակը`


1.Կարմիր ոսպը լվանալ և թրջել 3 բաժակ ջրի մեջ ամենաքիչը 1 ժամ: Ոսպի ծավալը կրկնակի կմեծանա: Մնացած ջուրը թափել:
2.Ոսպը լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել 2.5 բաժակ ջուր, 1 թ/գ աղ, 1/4 թ/գ քրքում և եփել միջին ուժգնության կրակի վրա: Ոսպը պիտի շատ փափուկ լինի: Եթե ջուրը շուտ գոլորշանա ընթացքում ավելացնել:
3.Թավայի մեջ լավ տաքացնել հալած յուղը, ավելացնել քիմիոնի և մանաեխի հատիկներն ու չորացրած չիլի պղպեղը: Երբ հատիկները սկսեն ճտճտալ, ավելացնել դափնու տերևները, կծու կանաչ պղպեղը, իմբիրը և կարմիր պղպեղը(փոշի):Խառնել մի քանի վայրկյան:
4.Ավելացնել խորանարդիկներով կտրատած լոլիկը,աղը և շաքարավազը: Եփել, մինչև որ լոլիկը լավ փափկի:
5.Ավելացնել համեմը, մանգոյի փոշին, գարամ մասալան: Եփել մեկ րոպե, ապա ավելացնել խաշած ոսպը: Եփել ևս 2-3 րոպե: Մատուցել տաք վիճակում խաշած բրնձի հետ:
Բարի ախորժակ <ՙp>

հնդկական խոհանոցարևելյան խոհանոցհամեմիմբիրպահքգարամ մասալակծու պղպեղկարմիր ոսպմանգոյի փոշի

Նմանատիպ գրառումներ
Սամոսա
Այծի մսով Կարրի