Ծաղկակաղամբով աղցան

Անի Նալբանդյան · նոյեմբեր 29 2015
Դիտումներ 25641

Ծաղկակաղամբով կարելի է պատրաստել տարբեր տեսակի համեղ աղցաններ: Այս աղցանը շատ պարզ է ու միաժամանակ շատ համեղ: Փորձեք և հարստացրեք Ձեր բաղադրատոմսերը:

Բաղադրությունը`

  • 500-700 գրամ ծաղկակաղամբ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 1/4 կապ համեմ
  • 4-5 ճ/գ ալյուր
  • 3 ճ/գ թթվասեր
  • 3 ճ/գ մայոնեզ
  • 3 ճ/գ ջուր
  • խմելի սունելի
  • ձեթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Ծաղկակաղամբը բաժանել փոքր մասերի, լվանալ և խաշել աղ արած եռացող ջրի մեջ 5 րոպե: Եռացող ջրի մեջ կարող եք ավելացնել 1 հատ դափնու տերև, որը կչեզոքացնի ծաղկակաղամբից առաջացող տհաճ հոտը: Պատրաստի ծաղկակաղամբը ջրքամել և չորացնել:Այնուհետև ծաղկակաղամբի կտորները թաթախել ալյուրի մեջ և տապակել նախօրոք տաքացրած ձեթի մեջ: Տապակած ծաղկակաղամբները տեղափոխել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի:
2.Սոուսի համար իրար խառնել թթվասերը, մայոնեզը, ջուրը, մանր կտրատած համեմը, ճզմած սխտորը, խմելի սունելին, աղը և սև պղպեղը:
3.Սոուսը ավելացնել ծաղկակաղամբի վրա, խառնել և մատուցել:
Բարի ախորժակ

սխտորաղցաններհամեմծաղկակաղամբխմելի սունելի

Նմանատիպ գրառումներ
Կանաչ լոբով և գազարով աղցան
Դանդուռով և կարտոֆիլով աղցան
Ծաղկակաղամբ <<Բրնձի հատիկներ>>
Սպանախով աղցան
Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան
Աղցան <<Ավելուկ և կարմիր պղպեղ>>
Քարաճիկով աղցան
Մութաբալ
Դդմիկով և գազարով աղցան
Սիսեռով և սմբուկով աղցան
Կանաչ լոբով և կարտոֆիլով աղցան
Հավի մսով և նշով աղցան
Կարմիր լոբով աղցան
Սմբուկով և ընկույզով աղցան
Դանդուռով և դդմիկով աղցան
Սմբուկը լոլիկի հյութի մեջ
Սնկի համով սմբուկ
Գազարով և լապշայով աղցան
Խաշած լեզվով աղցան
Դանդուռով աղցան