Կարմիր կարտոֆիլով և մարինացված մանգոյով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Դեկտեմբերի 4 2015թԴիտումներ` 3602
1․Կարտոֆիլը լվանալ, մաքրել և կտրատել միջին չափի խորանարդիկներով։ Կարտոֆիլի վրա սառը ջուր ավելացնել և խաշել մինչև պատրաստ լինելը։ Վերջում քիչ աղ ավելացնել, որպեսզի մարինացված մանգոն ավելացնելուց հետո աղցանը աղի չլինի։
2․Խաշած կարտոֆիլի ջուրը քամել, ավելացնել կտրատած համեմը, կիսալուսնաձև կտրատած սոխը, ձեթը և մարինացված մանգոն։ Բոլորը միասին լավ խառնել։ Քանի որ մարինացված մանգոյի մեջ արդեն բոլոր անհրաժեշտ համեմունքերը կան, ուրիշ համեմունք ավելացնելու կարիք չկա։
Բարի ախորժակ
կարմիր կարտոֆիլ մարինացված մանգո հնդկական խոհանոց համեմ Աղցաններ