Կաղամբով և կարտոֆիլով աղցան

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 9 2015
Դիտումներ 35917

Շատ հաճախ ամենասովորական մթերքներից կարելի է պատրաստել քիչ տարածված, բայց շատ համեղ աղցաններ։ Կաղամբով և կարտոֆիլով այս աղցանը դրա վառ ապացույցն է։ Բոլորիս սառնարաններում էլ կան այս մթերքները։ Ուրեմն ժամանակն է պատրաստելու ու զարմացնելու։

Բաղադրությունը`

  • 300 գրամ կաղամբ
  • 2 հատ միջին չափի կարտոֆիլ
  • կանաչ սոխ
  • մաղադանոս
  • մայոնեզ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Կաղամբը մաքրել, հեռացնել վերևի մի քանի շերտը, լվանալ և երկարությամբ բարակ կտրատել։
2․Կարտոֆիլը մաքրել, լվանալ և խաշել։ Արդեն խաշած կարտոֆիլը կտրատել խորանարդիկներով և ավելացնել կաղամբի վրա։
3․Կանաչ սոխը և մաղադանոսը ևս լվանալ ու մանր կտրատել։ Ավելացնել կաղամբի և կարտոֆիլի վրա։
4․Մնում է աղցանը համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մայոնեզը։ Բոլորը միասին լավ խառնել և տեղափոխել մատուցվող ամանների մեջ։
Բարի ախորժակ

Հուշում`


Ցանկության դեպքում մայոնեզը կարող եք փոխարինել քամած մածունով կամ թթվասերով, իսկ կանաչ սոխը՝ գլուխ սոխով։

մաղադանոսաղցաններկարտոֆիլկաղամբկանաչ սոխ

Նմանատիպ գրառումներ
Աղցան կաղամբով և վարունգով
Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան
Սիսեռով և դանդուռով աղցան
Հազարով աղցան
Թաբուլե
Սպանախով աղցան
Աղցան կոտեմով և եգիպտացորենով
Բաբա Գանուշ
Կանաչ լոբով և գազարով աղցան
Սիսեռով և սմբուկով աղցան
Պեկինյան կաղամբով և հազարով աղցան
Պեկինյան կաղամբով աղցան
Կարմիր կաղամբով և խնձորով աղցան
Բլղուրով և թարխունով աղցան
Հազարով և գազարով աղցան
Հավի մսով և նշով աղցան
Սնկի համով սմբուկ
Գազարով և նեխուրով աղցան