Մայրաքաղաքային աղցան հավի մսով

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 14 2015
Դիտումներ 14019

Այս Ամանորին առաջարկում եմ ավանդական աղցաններից ընդհանրապես հրաժարվելու փոխարեն դրանք պատրաստել նոր տարբերակով: Բոլորիս սեղաններն էլ զարդարում է Մայրաքաղաքային աղցանը կամ Օլիվյեն: Այս տարի կարող ենք պատրաստել այս աղցանի ավելի թեթև և դիետիկ տարբերակը:

Բաղադրությունը`

  • 500 գրամ ոլոռ
  • 300 գրամ հավի կրծքամիս
  • 4 հատ խաշած ձու
  • 4 հատ կարտոֆիլ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 հատ գազար
  • 5 հատ թթու վարունգ
  • 2 հատ թարմ վարունգ
  • 150 գրամ քամած մածուն
  • համեմի սերմ (աղացած)
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Պահածոյացված ոլոռը լցնել քամիչի մեջ և թողնել, որ ջուրն ամբողջովին քամվի:
2.Հավի կրծքամիսը խաշել և կտրատել խորանարդիկներով:
3.Կարտֆիլը և գազարը խաշել, կլպել և կտրատել խորանարդիկներով: Սոխը նույպես կտրատել խորանարդիկներով:
4.Խաշած ձվերը, թարմ և թթու վարունգները նույնպես կտրատել խորանարդիկներով:
5.Բոլոր բաղադրիչները խառնել իրար, համեմել աղով, սև պղպեղով,աղացած համեմի սերմով: Վերջում ավելացնել քամած մածունը: Զարդարել մանրացրած դեղնուցով:
Բարի ախորժակ

հավի կրծքամիսթթու վարունգգազարաղցաններկարտոֆիլվարունգամանորյա բաղադրատոմսոլոռ