Հավի մսով և նշով աղցան

Անի Նալբանդյան · հունվար 13 2016
Դիտումներ 9942

Հավի մսով աղցանները շատ թեթև են և միշտ առանձնանում են նուրբ համով։ Իսկ նուշը տոնական տրամադրություն է փոխանցում այս աղցանին։

Բաղադրությունը`

  • 500 գրամ հավի կրծքամիս
  • 0,5 բաժակ նուշ
  • 2-3 ճ/գ լիմոնի հյութ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 2-3 ճ/գ մաղադանոս
  • 200 գրամ մայոնեզ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել։
2․Նուշի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 10 րոպե, ապա պահել սառը ջրի տակ։ Այս եղանակով շատ հեշտ կլինի մաքրել նուշը։ Մաքրած նուշը մանրացնել։
3․Աղցանամանի մեջ լցնել թել-թել արած հավի կրծքամիսը, մանրացրած նուշը, մանր կտրատած մաղադանոսը։ Մայոնեզի մեջ ավելացնել ճզմած սխտորը,լիմոնի հյութը, աղը և սև պղպեղը։ Խառնել և ավելացնել մսի վրա։ Բոլորը միաիսն ևս մեկ անգամ ;ավ խառնել այնպես, որ մայոնեզը հավասարաչափ տարածվի։ Մատուցելուց առաջ կարելի է զարդարել նշով և նռան հատիկներով։
Բարի ախորժակ

հավի կրծքամիսմաղադանոսսխտորաղցաններամանորյա բաղադրատոմսնուշ