Կաղամբով և խեցգետնի ձողիկներով աղցան

Անի Նալբանդյան · փետրվար 4 2016
Դիտումներ 29695

Կաղամբը ամենահասանելի բանջարեղեններից մեկն է։ Դժվար է գտնել այնպիսի տնային տնտեսուհու, ում սառնարանում կաղմաբ չկա։ Որպեսզի կաղամբը սառնարանում երկար չմնա, առաջարկում եմ պատրաստել աղցան հետևյալ բաղադրատոմսով։

Բաղադրությունը`

  • 250 գրամ կաղամբ
  • 1 տուփ խեցգետնի ձողիկներ
  • 1 հատ վարունգ
  • 150 գրամ եգիպտացորեն
  • 200 գրամ մայոնեզ
  • սամիթ
  • 3-4 ճյուղ կանաչ սոխ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Կաղամբը մանր և երկար կտրատել, վրան աղ ցանել և տրորել, որ ավելի հյութալի լինի։
2.Վարունգը և խեցգետնի ձողիկները կտրատել խորանարդիկներով։ Ավելացնել կաղամբի վրա։
3.Եգիպտացորենի ջուրը քամել և ավելացնել բանջարեղենի վրա։ Այստեղ ավելացնել նաև մանր կտրատած սամիթը և կանաչ սոխը։ Համեմել սև պղպեղով։ Ավելացնել թթվասերը և բոլոր բաղադրիչները միասին լավ խառնել։ Թողնել մոտ 30 րոպե, որ համերը միանան։ Մատուցել տապակած կամ խաշած մսի հետ։
Բարի ախորժակ

աղցաններվարունգեգիպտացորենկաղամբխեցգետնի ձողիկներ

Նմանատիպ գրառումներ
Աղցան կաղամբով և վարունգով
Կաղամբով և լապշայով աղցան
Աղցան <<Թարմություն>>
Մայրաքաղաքային աղցան հավի մսով
Օրզոյով բանջարեղենային աղցան
Կարմիր աղցան
Վարունգով աղցան
Դանդուռով ամառային աղցան