Հազարով աղցան

Անի Նալբանդյան · մարտ 12 2016
Դիտումներ 39530

Գարնանային աղցանները առանձնանում են իրենց պարզությամբ և օգտակարությամբ: Թվում է իրար խառնես քո սիրելի կանաչիները և կստանաս օրվա բաժին վիտամիները:

Բաղադրությունը`

  • 1 կապ հազար
  • 1 կապ կարմիր բողկ
  • 1 կապ համեմ
  • 1 կապ մաղադանոս
  • 1 կապ կանաչ սոխ
  • քացախ
  • ձեթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Հազարը մաքրել, լվանալ սառը ջրով, թողնել, որ ջուրը քամվի և կտրատել:
2.Կանաչիները և սոխը մաքրել, լվանալ և կտրատել:
3.Կարմիր բողկը լվանալ և կտրատել կիսալուսնաձև:
4.Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել ձեթ, քացախ, աղ և սև պղպեղ: Եվս մեկ անգամ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ

քացախմաղադանոսաղցաններհամեմպահքկանաչ սոխհազարկարմիր բողկ