Բազուկով և սնկով աղցան

Անի Նալբանդյան · մարտ 15 2016
Դիտումներ 10515

Շատ համեղ և հեշտ պատրաստվող աղցան:

Բաղադրությունը`

  • 400 գրամ բազուկ
  • 500 գրամ սունկ
  • 2 հատ գլուխ սոխ
  • 3 պճեղ
  • 100 մլ ձեթ
  • 1 թ/գ շաքարավազ
  • 1 ճ/գ քացախ
  • համեմ

Պատրաստման եղանակը`


1.Գլուխ սոխը և սունկը կտրատել փոքր խորանարդիկներով: Թավայի մեջ տաքացնել ձեթը և տապակել մինչև թափանցիկ դառնալը:Ավելացնել կտրատած սունկը և տապակել մինչև պատրաստ լինելը: Ժամանակ առ ժամանակ խառնել: Համեմել աղով:
2.Նախօրոք խաշած և մաքրած բազուկը կտրատել փոքր խորանարդիկներով: Վրան ավելացնել աղ, շաքարավազ, քացախ, մանր կտրատած գլուխ սոխ, ճզմած սխտոր, մանր կտրատած համեմ: Ավելացնել նաևտապակած սունկը: Բոլորը միասին խառնել և թողնել սառնարանում մի քանի ժամ: Մատուցել փլավների կամ մսի հետ:
Բարի ախորժակ

աղցաններսոխսունկբազուկ

Նմանատիպ գրառումներ
Ոսպով և բազուկով աղցան
Քարաճիկով աղցան
Դդմիկով և գազարով աղցան
Կաղամբով և լապշայով աղցան
Սիսեռով և սմբուկով աղցան
Կանաչ լոբով և կարտոֆիլով աղցան
Ոսպով և դդումով դիետիկ աղցան
Կանաչ լոլիկով աղցան
Սմբուկով կորեական աղցան
Դանդուռով և կարտոֆիլով աղցան
Բլղուրով և թարխունով աղցան
Կաղամբով և գազարով աղցան
Կարմիր լոբով և կաղամբաթթվով աղցան
Հազարով և գազարով աղցան
Ծաղկակաղամբով և գազարով աղցան
Կարմիր լոբով աղցան
Սնկի համով սմբուկ
Լյարդով և գազարով աղցան
Կարմիր կաղամբով աղցան