Մաղադանոսով կոտլետ

Անի Նալբանդյան · ապրիլ 18 2016
Դիտումներ 9841

Բաղադրությունը`

  • 1 կապ մաղադանոս
  • 5-6 ճյուղ կանաչ սոխ
  • 1 հատ խոշոր ձու
  • 1 ճ/գ ալյուր
  • ձեթ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Մաղադանոսը և սոխը լվանալ, չորացնել և մանր կտրատել։
2․Ձուն հարել, ավելացնել ալյուրը, աղը և սև պղպեղը, նորից հարել, մինչև ստացվի համասեռ զանգված։
3․Կտրատած կանաչին ավելացնել հարած ձվի վրա և խառնել։
4․Թավայի մեջ ձեթը տաքացնել, գդալով լցնել կանաչիից և երկու կողմից տապակել։ Մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Բարի ախորժակ

ձումաղադանոսնախաճաշալյուրսոխ

Նմանատիպ գրառումներ
Մաղադանոսով և լոլիկով ձվածեղ