Բաղադրությունը`

  • 300 գրամ պաստա ֆետտուչչինի
  • 200 գրամ խոզապուխտ
  • 200 գրամ պարմեզան
  • 80 մլ սերուցք
  • 4 հատ ձվի դեղնուց
  • 1 ճ/գ ձիտապտղի ձեթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Կաթսայի մեջ եռացնել ջուրը և եփել պաստան տուփի վրա գրված պատրաստման եղանակին համապատասխան։
2․Սոուսի համար առանձին ամանի մեջ մանր քերիչով անցկացնել պարմեզանը, առանձնացնել 4 ձվի դեղնուցը և ավելացնել սերուցքը։ Բոլորը միասին լավ խառնել։ Ցանկության դեպքում կարելի է նաև ավելացնել աղացած սև պղպեղ։
3․Թավայի մեջ տաքացնել զեյթունի ձեթը, ավելացնել 1սմ*1սմ խորանարդիկներով կտրատած խոզապուխտը և տապակել մի քանի րոպե, ապա ավելացնել խաշած և ջրքամած պաստան։ Տապակել մեկ-երկու րոպե։ Պատրաստի պաստան լցնել սոուսի մեջ, խառնել և մատուցել անմիջապես։
Բարի ախորժակ

Հուշում`


1.Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի պաստա։
2.Պարմեզանը կարող եք փոխարինել <<Լոռի>> տեսակի պանրով։
3.Պաստան և խոզապուխտը պետք է պատրաստ լինեն միաժամանակ։
3.Պաստա Կարբոնարան պետք է մատուցել անմիջապես։ Պաստայի տաք ջերմաստիճանը երկար ժամանակ պահելու համար պետք է այն մատուցել տաք ափսեներով։ Ափսեները կարելի է տաքացնել եռացրած ջրով կամ էլ ջեռոցի մեջ։

պաստա խոզապուխտ պարմեզան սերուցք Արևմտյան խոհանոց

Նմանատիպ գրառումներ

Բազուկով չեխական դերունի

Սրտաձև էկլեր

Սմբուկով կրեմ-ապուր

Տիրամիսու

Չիչխանով և դառը շոկոլադով տարտ

Լեբկուխեն

Կեֆտեդես

Իտալական աղցան <<Սիմպո>>

Բյոֆ Բուգինյոն

Հունական աղցան

Հավի թևիկներ Բուֆալո

Ձուն <<զամբյուղներ>>-ի մեջ