Հոնով և տանձով ջեմ

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 30 2016
Դիտումներ 8511

Հոնով կարելի է պատրաստել շատ համեղ մուրաբաներ, կոմպոտներ և ջեմեր։ Այն շատ համեղ է ստացվում հատկապես տանձի հետ։ Պատրաստեք և վայելեք Ձեր թեյը այս համեղ և գունեղ ջեմով։

Բաղադրությունը`

  • 1 կգ հոն
  • 6 հատ միջին չափի տանձ
  • 600 գրամ շաքարավազ
  • վանիլին

Պատրաստման եղանակը`


1․Հոնը լվանալ սառը ջրով, վրան ավելացնել երկու ճաշի գդալ ջուր և եփել մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե, ապա թողնել, որ հավանա։ Հովացած հոնը անցկացնել մաղով, լցնել էմալապատ կաթսայի մեջ և եփել մինչև սկսի եռ գալ։ Թողնել մի փոքր հովանա, ապա լցնել հարիչի մեջ։
2․Տանձը լվանալ, մաքրել և մանր կտրատել։ Ավելացնել համիչի մեջ լցված հոնի վրա և հարիչով մանրացնել մինչև համասեռ զանգված ստանալը։ Ստացված զանգվածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը և գդալի ծայրով վանիլինը։ Եփել ևս 20 րոպե, ապա թողնել, որ ամբողջովին հովանա։ Ջեմը պատրաստ է, կարեի է լցնել բանկաների մեջ և պահածոյացնել։
Բարի ախորժակ

շաքարավազաղանդերհոնտանձ

Նմանատիպ գրառումներ
Սև հաղարջը ձմռան համար
Ելակը բալզամիկ քացախով
Վարսակի փաթիլների մեջ թաթախված պանրիկներ