Սմբուկով կրեմ-ապուր

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 10 2016
Դիտումներ 11992

Սմբուկի սեզոնը մոտենում է ավարտին, բայց դեռ այնքան համեղ ուտեստներ կան Ձեզ առաջարկելու։ Առանց ժամանակ կորցնելու սովորենք սմբուկով կրեմ-ապուր պատրաստել։

Բաղադրությունը`

  • 2 հատ սմբուկ
  • 1 հատ լոլիկ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 50 գրամ պանիր
  • 200 մլ արգանակ
  • 200 մլ սերուցք
  • 1/4 թ/գ կծու կարմիր պղպեղ
  • թարխուն
  • ուրց
  • անանուխ
  • ձեթ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Լոլիկը լվանալ, վրան լցնել եռացրած ջուր, թողնել 1-2 րոպե, ապա հեռացնել կեղևը։ Սխտորները մաքրել, բաժանել 4 մասի։ Փայլաթիթեղի մեջ փաթաթել լոլիկն ու սխտորը։ Սմբուկը լվանալ, դանակով սմբուկի երկարությամբ փոքրիկ բացվածք անել։ Սմբուկն ու լոլիկը տեղափոխել 180 աստիճան ջեռոցի մեջ և եփել 20 րոպե։ Պատրաստի սմբուկները 10 րոպե պահել աղաջրի մեջ, ապա մաքրել և կտրատել։
2․Թավայի մեջ տաքացնել ձեթը, և տապակել կտրատած գազարն ու սոխը։ Երբ գազարն ու սոխը պատրաստ լինեն, ավելացնել արգանակը, սմբուկները, լոլիկը և համեմունքները, հասցնել եռման, ապա ավելացնել նախապես տաքացրած սերուցքը։ Բոլորը միասին եփել 5-7 րոպե։ Թողնել, որ զանգվածը մի փոքր հովանա, ապա լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ զանգվածի ստանալը։ Վերջում ավելացնել 1 թեթև ճաշի գդալ քացախ, խառնել և մատուցել։ Մատուցել կտրատած պանրով և չորահացով։
Բարի ախորժակ

սմբուկգազարլոլիկսոխապուրներսերուցք