Խորոված լոլիկով սոուս

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 12 2016
Դիտումներ 11581

Մսային ուտելիքները շատ հաճած շատ ձանձրալի կլինեին, եթե չմատուցվեին իրենց լրացնող համեղ սոուսներով: Լոլիկով պատրաստվող լոլիկների բազմաթիվ տարբերակներ կան, որոնք կարող են փոխարինել վտանգավոր կետչուպներին: Ահա այդպիսի սոուսի բաղադրատոմս եմ Ձեզ ներկայացնում:

Բաղադրությունը`

  • 6 միջին չափի լոլիկ
  • 1/4 կիտրոն
  • 1/2 սոխ
  • 1/4 թ/գ կոճապղպեղ
  • 1/5 կապ մաղադանոս
  • 1/5 կապ համեմ
  • 1/2 թ/գ աղ
  • սև պղպեղ
  • 1/2 թ/գ կծու կարրմիր պղպեղ
  • 4-5 ատամիկ սխտոր
  • 1 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը`


1.Լվացած լոլիկները 2-3 պճեղ սխտորի հետ միասին փաթաթել փայլաթիթեղով և եփել 180 աստիճան ջեռոցում 20 րոպե: Ջեռոցից հանելուց հետո թողնել մի փոքր հովանա, ապա հեռացնել կեղևը և հարել բլենդերով:
2. Լոլիկի վրա ավելացնել կիտրոնի քամած հյութը, կոճապղպեղը, սև և կարմիր պղպեղը, մնացած սխտորը, սոխը, կտրատած կանաչին և ձեթը: Բոլորը միասին ևս մեկ անգամ հարել: Ստացված զանգվածը լցնել կաթսայի մեջ և եփել 20 րոպե, մինչև սոուսը պնդանա: Մատուցել մսի և փլավների հետ:
Բարի ախորժակ

սոուսներսխտորլոլիկսոխպահքկոճապղպեղկիտրոն

Նմանատիպ գրառումներ
Անանուխով չաթնի
Չիչխանով սոուս
Թարխունով և սխտորով քացախ
Բլյու Չիզ
Վարունգով սոուս