Սմբուկով կորեական աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հոկտեմբերի 17 2016թԴիտումներ` 22821
1.Տաքացրած ձեթի մեջ տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը։ Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղը։ Տապակել մոտ 5 րոպե, ապա ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկը։
2.Սմբուկը լվանալ, կտրատել շեղանկյունաձև։ Ավելացնել եփվող բանջարեղենի վրա, խառնել և շարունակել տապակել։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացնել մանր կտրատած ռեհանը,ճզմած սխտորը, սոյայի սոուսը և համեմունքները։ Պահել սառնարանում մոտ 2-3 ժամ, ոռպեսզի համերը իրար միանան։
Բարի ախորժակ
սմբուկ լոլիկ պղպեղ սոխ ռեհան սոյայի սոուս պահք Աղցաններ