Աղցան <<Արքայազն>>

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 2 2014
Դիտումներ 11489

Քիչ բաղադրիչներով և յուրահատուկ համով այս աղցանը կարող է զարդարել Ձեր ամանորյա սեղանը:

Բաղադրությունը`

  • 500 գր տավարի միս
  • 4 հատ խաշած ձու
  • 6 հատ թթու վարունգ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 բաժակ ընկույզ
  • 200 գրամ մայոնեզ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


Տավարի միսը խաշել և թել-թել անել: Վարունգները անցկացնել խոշոր քերիչով և խառնել ճզմած սխտորի հետ: Խաշած ձվերը նույնպես անցկացնել խոշոր քերիչով:Ընկույզը մանրացնել և բովել մի քանի րոպե: Երբ բոլոր բաղադրիչները պատրաստ լինեն, սկսել <<հավաքել>> աղցանը:
Ափսեի վրա լցնել թել-թել արած միսը,պատել մայոնեզով, հետո ավելացնել թթու վարունգի և ձվի շերտը, համապատասխանաբար մայոնեզապատելով: Վերջին շերտը անել ընկույզը:

ձութթու վարունգտավարի միսընկույզաղցաններ