Կաղամբով կոտլետ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Մարտի 15 2017թԴիտումներ` 8881
1.Կաղամբը բարակ կտրատել, վրան ավելացնել կաթը և շոգեխաշել 5-7 րոպե, ավելացնել մաննին, խառնել և կրակը անջատել: Թողնել 10-15 րոպե, որպեսզի մաննին ամբողջ հեղուկը ներծծի:
2.Եգիպտացորենը և գլուխ սոխը մանրացնել բլենդերով կամ մսաղացով աղալ: Ավելացնել արդեն սենյակային ջերմաստիճանի հասած կաղամբի վրա:
3.Այստեղ ավելացնել նաև ձուն, մանր կտրատած սամիթը, աղը և սև պղպեղը: Պատրաստի խճողակից ձևավորել եռանկյունաձև կոտլետներ, թաթախել պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակել ձեթի մեջ: Մատուցել թթվասերի կամ կետչուպի հետ:
Բարի ախորժակ
կաղամբ եգիպտացորեն սամիթ Տաք ուտեստներ