Կարմիր լոբով և հազարով աղցան

Անի Նալբանդյան · մայիս 15 2017
Դիտումներ 12103

Կարմիր լոբին բուսական սպիտակուցների հարուստ աղբյու8 է։ Այն հագեցնող է և միևնույն ժամանակ 9գիրացնող։ Հրաշալի տարբերակ է համեղ ու անվնաս ընթրիք ունենալու համար:

Բաղադրությունը`

  • 1 բաժակ կարմիր լոբի
  • 1 հատ հավի կրծքամիս
  • 1 կապ հազար
  • 1 հատ խոշոր լոլիկ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 200 գրամ մածուն
  • 5-6 ճյուղ համեմ
  • 5-6 ճյուղ կանաչ սոխ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Կարմիր լոբին լվանալ, թրջել սառը ջրով և թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան ջուր քամել և խաշել։
2Հավի կրծքամիսը խաշել ու թել-թել անել։
3․Հազարը լվանալ, չորացնել և կտրատել խոշոր կտորների։ Բուլղարական պղպեղը կտրատել ձողաձև, իսկ լոլիկը՝ խորանարդիկներով։ Բոլորը միաին լցնել աղցանամանի մեջ, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը և համեմը։
4Մածունի մեջ լցնել աղը և սև պղպեղը, խառնել և ավեալցնել աղցանի վրա։ Բոլորը միասին ևս մեկ անգամ խառնել և մատուցել։Դիետիկ աղցանը պատրաստ է։
Բարի ախորժակ

հավի կրծքամիսաղցաններլոլիկհամեմբուլղարական պղպեղկանաչ սոխկարմիր լոբի

Նմանատիպ գրառումներ
Խորոված պղպեղով դիետիկ աղցան
Հունական աղցան <<Հելեն>>
Գազարով և հավով դիետիկ աղցան
Հավի մսով և նշով աղցան
Սանտա-Մարինա
Մայրաքաղաքային աղցան հավի մսով