Տապակած մանդակ

Անի Նալբանդյան · մայիս 4 2018
Դիտումներ 10199

Մանդակը ՀՀ-ում տարածված գարնանային համեղ բույսերից մեկն է։ Պատրաստելու գործընթացը շատ հեշտ է , իսկ համը՝ անմահական։

Բաղադրությունը`

  • 1 կգ մանդակ
  • 4 հատ ձու
  • 100 գրամ կարագ կամ ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Մանդակը մաքրել, լվանալ սառը հոսող ջրով։
2․Կաթսայում եռացող աղ արած ջրի մեջ խաշել մանդակը, ջրքամել և կտրատել։
3․Կաթսայի մեջ տաքացնել կարագը կամ ձեթը, ավելացնել կտրատած մանդակը։ Տապակել մոտ 3-5 րոպե, ապա ավելացնել հարած ձուն։ Եփել մինչև ձվի պատրաստ լինելը։
Բարի ախորժակ

ձուաղցաններկարագմանդակ

Նմանատիպ գրառումներ
Հունական աղցան <<Հելեն>>
Գազարով և լապշայով աղցան
Հավի մսով աղցան <<Ամենա-Ամենա>>
Աղցան <<Արքայազն>>