Խոզի միսը բանկայի մեջ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հունիսի 18 2018թԴիտումներ` 4064
1․Բրինձը լվանալ, ջրքամել և չորացնել։
2․Միսը լվանալ, կտրատել միջինից փոքր կտորներով, չորացնել խոհանոցային անձեռոցիկով։
3․Ամանի մեջ լցնել թթվասերը, մանաեխի մածուկը,կիսալուսնաձև կտրատած սոխը և խառնել։ Առանձին ամանի մեջ ձեթը խառնել աղի, պղպեղների և ծիտրոնի հետ։ Ստացված զանգվածից շատ քիչ առանձնացնել բանջարեղենի համար։ Մնացած մասը լցնել մսի վրա և ձեռքերով հավասարաչափ տարածել։ Համեմված միսը լցնել թթվասերային մարինադի մեջ և պահել սառնարանում 40 րոպե։
4Բանջարեղենը լվանալ, բաժանել խոշոր կտորների և համեմել նախապես առանձնացված համեմունքային խառնուրդով։
5․Միսը շարել փայտե ձողիկների վրա մեկումեջ դնելով կտրատած կարտոֆիլը և դդմիկը։ 3կգ բանկայի հատակին լցնել չորացած բրինձը, ապա մարինադը ու տեղավորել փայտիկների վրա շարված մսերը։ Բանկան փակել փայլաթիթեղով՝ վրան փոքր անցքեր բացելով։ Տեղադրել անջատված ջեռոցում և ջեռոցը միացել 220 աստիճան։ Եփել մոտ 1 ժամ 10 րոպե։ Անջատել,թողնել ջեռոցում ևս 15 րոպե։ Մատուցել բրնձի և լոլիկի սոուսի հետ։
Բարի ախորժակ
Խոզի միս թթվասեր մանանեխ կարտոֆիլ բրինձ դդմիկ Տաք ուտեստներ