Սիսեռով և սմբուկով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 4 2018թԴիտումներ` 14795
1.Սմբուկը կտրատել 2 սմ խորանարդիկների, վրան աղ ցանել և թողնել 15 րոպե: Առաջացած ջուրը քամել: Թավայի մեջ տաքացնել ձեթը, և տապակել սմբուկները մինչև ոսկեգույն դառնալը:
2.Աղցանամանի մեջ իրար խառնել բարակ կիսալուսնաձև կտրատած սոխը, մանր ճզմած սխտորը, մանր կտրատած մաղադանոսը, լիմոնի հյութը, քացախը և համեմունքները: Ավելացնել նաև խաշած սիսեռը և տապակած սմբուկը: Բոլորը միասին լավ խառնել: Պահել սառնարանում 2 ժամ և մատուցել:
Բարի ախորժակ
սիսեռ սմբուկ սոխ սխտոր մաղադանոս Աղցաններ