Սիսեռով և սմբուկով աղցան

Անի Նալբանդյան · օգոստոս 4 2018
Դիտումներ 18008

Դեռևս հին ժամանակներում սիսեռը կիրառում էին որպես մարսողական ու մաշկային խնդիրների դարման: Սիսեռի պարբերաբար օգտագործումը մեր սննդակարգում շատ կարևոր է:

Բաղադրությունը`

  • 250 գրամ խաշած սիսեռ
  • 2 հատ սմբուկ
  • 0.5 հատ գլուխ սոխ
  • 2 ատամիկ սխտոր
  • 6-7 ճյուղ մաղադանոս
  • 2 ճ/գ զեյթունի ձեթ
  • 2 ճ/գ լիմոնի հյութ
  • 1 ճ/գ քացախ
  • 1/4 կարմիր պղպեղ
  • 1/4 քիմիոն
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Սմբուկը կտրատել 2 սմ խորանարդիկների, վրան աղ ցանել և թողնել 15 րոպե: Առաջացած ջուրը քամել: Թավայի մեջ տաքացնել ձեթը, և տապակել սմբուկները մինչև ոսկեգույն դառնալը:
2.Աղցանամանի մեջ իրար խառնել բարակ կիսալուսնաձև կտրատած սոխը, մանր ճզմած սխտորը, մանր կտրատած մաղադանոսը, լիմոնի հյութը, քացախը և համեմունքները: Ավելացնել նաև խաշած սիսեռը և տապակած սմբուկը: Բոլորը միասին լավ խառնել: Պահել սառնարանում 2 ժամ և մատուցել:
Բարի ախորժակ

սմբուկմաղադանոսսխտորաղցաններսոխսիսեռ

Նմանատիպ գրառումներ
Սնկի համով սմբուկ
Բաբա Գանուշ