Խորոված պղպեղով դիետիկ աղցան

Անի Նալբանդյան · օգոստոս 14 2018
Դիտումներ 7482

Համեղ ուտել դեռ չի նշանակում գիրանալ: Այս աղցանը հենց դրա ապացույցն է:

Բաղադրությունը`

  • 5 հատ բուլղարական պղպեղ
  • 500 գրամ հավի կրծքամիս
  • 1 ատամիկ սխտոր
  • 5 ճյուղ համեմ
  • 5 ճյուղ մաղադանոս
  • 1 ճ/գ զեյթունի ձեթ
  • 1 ճ/գ լիմոնի հյութ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել:
2.Պղպեղները խորովել, մաքրել և երկարությամբ կտրատել:
3.Աղցանամանի մեջ իրար խառնել հավի կրծքամիսը, պղպեղը, ճզմած սխտորը, մանր կտրատած կանաչին:
4.Ավելացնել զեյթունի ձեթը, լիմոնի հյութը, համեմել աղով և սև պղպեղով:
Բարի ախորժակ

Հուշում`


1.Ընտրեք տարբեր գույնի պղպեղներ, այդպես ավելի գեղեցիկ կլինի:
2.Հավի կրծքամիսը կարող եք թել-թել անել սովորական հարիչով:

հավի կրծքամիսաղցաններբուլղարական պղպեղզեյթունի ձեթ

Նմանատիպ գրառումներ
Կարմիր լոբով և հազարով աղցան
Հունական աղցան <<Հելեն>>
Գազարով և հավով դիետիկ աղցան
Հավի մսով և նշով աղցան
Սանտա-Մարինա
Մայրաքաղաքային աղցան հավի մսով