Կաղամբով և լապշայով աղցան

Անի Նալբանդյան · օգոստոս 24 2018
Դիտումներ 6291

Ամռանը այնքան հեշտ է աղցաններ պատրաստելը ու լանչի մենյուն հարստացնելը:

Բաղադրությունը`

  • 250 գրամ կաղամբ
  • 1 տուփ լապշա <<Ռոլտոն>>
  • 1 հատ կարմիր պղպեղ
  • 1 հատ դեղին պղպեղ
  • 1 հատ վարունգ
  • 0.5 հատ գլուխ սոխ
  • 1 ճ/գ արևածաղկի սերմ
  • 1 թ/գ քունջութ
  • 3 ճ/գ եգիպխտացորենի ձեթ
  • 2 ճ/գ կիտրոնի հյութ
  • 2 ճ/գ համեմ և մաղադանոս
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կաղամբը բարակ կտրատել:
2.Պղպեղները և վարունգը կտրատել ձողաձև՝ 4-5 սմ երկարությամբ:
3.Սոխը կտրատել կիսալուսնաձև:
4.Լապշան գրտնակով մանրացնել:
5.Աղցանամանի մեջ իրար խանռլ կաղամբը, մանրացրած լապշան, կտրատած վարունգը, պղպեղները և սոխը: Ավելացնել մանր կտրատած համեմն ու մաղադանոսը: Համեմել ձեթով, կիտրոնի հյութով, աղով և պղպեղով: Վրան շաղ տալ քունջութը և արևածաղկի սերմերը: Խառնել և պահել սառնարանում ամենաքիչը 2 ժամ: Մատուցել և վայելել:
Բարի ախորժակ

աղցաններքունջութսոխվարունգկաղամբպղպեղարևածաղկի սերմեր

Նմանատիպ գրառումներ
Կաղամբով և գազարով աղցան
Կանաչ լոբով և կարտոֆիլով աղցան
Հազարով և գազարով աղցան
Կարմիր կաղամբով աղցան
Սպանախով աղցան