Քարաճիկով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 5 2019թԴիտումներ` 1843
1.Քարաճիկը լվանալ և եփել սառը ջրով 1.5 ժամ: Եփվելուց 5-10 րոպե առաջ աղ ավելացնել: Պատրաստի քարաճիկը ջրքամել և կտրատել 2-3 մասի:
2.Սոխը կտրատել օղակաձև և տապակել զեյթունի ձեթի մեջ, ապա ավելացնել քերած գազարը, մանր կտրատած պղպեղը, բարակ շերտերով կտրատած սխտորն ու կոճապղպեղը: Բոլորը միասին տապակել 5-7 րոպե:
3.Աղցանամանի մեջ լցնել կտրատած քարաճիկը, ավելացնել տապակված բանջարեղենը, մանր կտրատած համեմը: Ավելացնել նաև սոյայի սոուսը, բալզամիկ քացախը, սև և կարմիր պղպեղները: Բոլորը միասին լավ խառնել և թողնել սառնարանում 2 ժամ, որպեսզի աղցանը մարինացվի և համերը միաձուլվեն:Մատուցելիս զարդարել քունջութով:
Բարի ախորժակ
քարաճիկ գազար պղպեղ սոխ սխտոր կոճապղպեղ Աղցաններ