Կարմիր կաղամբով և սպանախով աղցան

Անի Նալբանդյան · փետրվար 27 2020
Դիտումներ 3113

Թարմ բանջարեղենային աղցանները պետք է մեր ամենօրյա սննդակարգի անբաժան մասը լինեն: Երբեմն նույնիսկ հստակ բաղադրատոմս պետք չի, ուղղակի երևակայությանն է պետք դիմել: Այս բաղադրատոմսն էլ է այդպես ստեղծվել ու դառել իմ ամենասիրելին:

Բաղադրությունը`

  • 200 գրամ կարմիր կաղամբ
  • 0.5 կապ սպանախ
  • 1 հատ լոլիկ
  • 1 թ/գ դդմի սերմեր
  • 1/4 կարմիր սոխ
  • 2 ճ/գ կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ զեյթունի ձեթ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կարմիր կաղամբը լվանալ, չորացնել և բարակ կտրատել:
2.Սպանախը լվանալ, ջրքամել և կտրատել:
3.Լոլիկը լվանալ, չորացնել և կտրատել բարակ կիսալուսնաձև կտորների:
4.Աղցանամանի մեջ իրար միացնել կտրատած կաղամբը, սպանախը, լոլիկը: Ավելացնել բարակ կիսալուսնաձև կտրատած կարմիր սոխը:
5.Բանջարեղենները խառնել, ավելացնել դդմի սերմերը, ձեթը, լիմոնի հյութը, սև պղպեղը և աղը: Բոլորը միասին խառնելուց հետո աղցանը պատրաստ է մատուցման:
Բարի ախորժակ

աղցաններլոլիկկարմիր կաղամբսպանախ

Նմանատիպ գրառումներ
Կոտեմ ու ռուկոլա
Հատիկ լոբով և ռուկոլայով աղցան
Բաբա Գանուշ
Կոտեմով և լոլիկով աղցան
Սագախոտով և ավոկադոյով աղցան
Հում դդմիկով աղցան
Կարմիր լոբով և հազարով աղցան
Լյարդով աղցան
Սմբուկով կորեական աղցան
Խորոված սմբուկով և պղպեղով աղցան
Աղցան <<Արևոտ դդում>>
Դանդուռով աղցան
Օրզոյով բանջարեղենային աղցան
Սմբուկը լոլիկի հյութի մեջ
Կանաչ սխտորը լոլիկով
Սմբուկով և թթվասերով աղցան
Դանդուռով ամառային աղցան
Ռուկոլայով աղցան