Հատիկավոր լոբով և բրինզայով աղցան

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 14 2014
Դիտումներ 4950

Աղցան, որը կարելի է պատրաստել ձեռքի մեկ շարժումով։

Բաղադրությունը`

  • 0.5 բաժակ հատիկավոր լոբի
  • 125 գրամ բրինզա
  • 2 ճ/գ զեյթունի ձեթ
  • 1 կապ համեմ
  • 2 ճ/գ լիմոնի կճեպ
  • 2 պճեղ սխտոր
  • Կարմիր բիբար ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը`


Լոբին նախօրոք թրջել, լվանալ և խաշել եռացրած ջրի մեջ։ Բրինզան պատառաքաղով մանրացնել, համեմը և սխտորը մանրացնել։ Բոլոր պարագաները խառնել իրար, ավելացնել ձեթը և կարմիր բիբարը։ Զարդարել լիմոնի կճեպով։

աղցաններհատիկավոր լոբիբրինզալիմոնի կճեպհամեմ