Կարտոֆիլով պիցցա

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 17 2014
Դիտումներ 6672

Պիցցա պատրաստելիս պարտադիր չէ խմոր հունցել: Այն կարելի է փոխարինել կարտոֆիլի շերտով: Ձեզ ենք առաջարկում օրիգինալ և համեղ պիցցայի բաղադրատոմս:

Բաղադրությունը`

  • 700 գրամ կարտոֆիլ
  • 2 հատ ձու
  • 200-250 գրամ ապխտած երշիկ
  • 2 ճ/գ ալյուր
  • 3-4 պճեղ սխտոր
  • 3 ճ/գ թթվասեր
  • 1 ճ/գ մանանեխ
  • 2 հատ սոխ
  • 1 քաղցր բիբար
  • 150 գրամ չերրի լոլիկ
  • 170 գրամ պանիր
  • Կանաչ սոխ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Սոխը կտրատել կիսալուսնաձև, տապակել ձեթով մի քանի րոպե, հետո ավելացնել կտրատած բիբարը, շարունակել տապակել ևս մի քանի րոպե, ավելացնել կտրատած երշիկը, խառնել և անջատել կրակը:
2.Կարտոֆիլը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել ճզմած սխտոր, ձու, ալյուր, պղպեղ և լավ խառնել: Լավ տաքացրած թավայի մակերեսով տարածել ստացված զանգվածի կեսը, ավելացնել 2ճ/գ ձեթ: Թավան ավելի լավ կլինի ընտրել 21 սմ տրամագծով:Միջին կրակի վրա տապակել 5 րոպե, հետո շուռ տալ մյուս կողմ:
3.4-5 րոպե հետո վրան քսել թթվասերի և մանանեխի խառնուրդը, ավելացնել միջուկի կեսը, մեջտեղից երկու կես արած լոլիկների կեսը, կտրատած կանաչ սոխի և քերած պանրի կեսը, կրակը թուլացնել, կափարիչը փակել և եփել մինչև պանրի հալվելը:
4.Նույն հերթականությամբ եփել նաև մյուս կեսը: Իսկ ավելի հարմար կլինի երկուսը միաժամանակ եփել:
5.Մատուցե կանաչ սալաթով և թթվասերով:

պանիրկարտոֆիլերշիկպիցցալոլիկ չերրի

Նմանատիպ գրառումներ
Կարտոֆիլով ջեռեփուկ