Գազարով քաղցր աղցան

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 26 2014
Դիտումներ 6516

Ամանորյա սեղանին կգտնեք այս աղցանի համար նախատեսված բոլոր բաղադրիչները:

Բաղադրությունը`

  • 100 գրամ գազար
  • 1 հատ խնձոր
  • 50 գրամ սև չամիչ
  • 70 գրամ ընկույզ
  • 1/2 նարինջ
  • 1/2 լայմ
  • դարչին
  • ձեթ

Պատրաստման եղանակը`


1.Գազարը լվանալ, մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Խնձորը լվանալ, հեռացնել միջուկը և խորանարդիկներով կտրատել:
2.Չամիչի վրա լցնել եռացրած ջուր և թողնել 10 րոպե: Հետո ջուրը քամել, չորացնել և ավելացնել գազարի և խնձորի վրա: Ընկույզները խոշոր կտրատել և նույնպես ավելացնել գազարի վրա:
3.Սոուսի համար խառնել նարնջի և լայմի քամած հյութը, ավելացնել ձեթը և աղացած դարչինը: Ստացված սոուսը լցնել գազարի վրա:
4.Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով և դարչինով:
Բարի ախորժակ
Աղբյուրը

գազարընկույզաղցաններչամիչլայմնարինջ