Կարտոֆիլով տորթ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 15 2015թԴիտումներ` 7744
1.Բազուկի տերևները լվանալ, հեռացնել ցողունի սպիտակ հատվածները, օգտագործել միայն կանաչ տերևները: Թավան դնել կրակին, ավելացնել կարագը և կտրատած տերևները: Եփել կարագի մեջ 5-10 րոպե:
2.Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել և խաշել: Արդեն խաշած կարտոֆիլից պյուրե սարքել, ավելացնել կտրատած սոխը, ձուն, պատրաստի բազուկի տերևները, կաթը: Համեմել աղով և պղպեղով ու բոլորը միասին լավ խառնել:
3. Ջեռոցի տապակայի վրա ձիթայուղ քսել: Վերցնել խոհանոցային շրջանակը, դնել թավայի վրա, հատակին պաքսիմատ ցանել, հետո գդալով լցնել կարտոֆիլի զանգվածից և վրան նորից պաքսիմատի շերտ անել: Հաստությունը պետք է լինի 2-3 սմ:
4.Ջեռոցը տաքացնել 200 աստիճան և եփել 15-20 րոպե: Մատուցել տաք վիճակով:
Բարի ախորժակ
կարտոֆիլ բազուկի տերևներ ձու կաթ պաքսիմատ Տաք ուտեստներ